Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • Առանց էական անակնկալների

    Առանց էական անակնկալների

    05.11.2013| 11:49
    Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում երեքշաբթին և չորեքշաբթին կրկին եվրոպական ակումբայինների հանդիպումների օրեր են, սակայն ասել, թե սա էականորեն ազդում է ներքին առաջնություններում առաջատար ակումբների մրցելույթների վրա, այնքան էլ ճիշտ չի լինի: Նախ` դրանք վաղուց վարժվել են միանգամից մի քանի ուղղություններով ճակատելուն և, երկրորդ, համաձայն ժողովրդական հայտնի բանաձևման, պար մտնողը պիտի անխախտ մի սկզբունք ունենա` շորորալ:
  • Կմեկնեն Անապա

    Կմեկնեն Անապա

    05.11.2013| 11:35
    Նոյեմբերի վեցին բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը (15-16 տարեկաններ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ընտրանու ավագ մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ, կմեկնի Անապա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մեր տղաները առաջնության դափնիները կվիճարկեն տասը քաշային կարգերում (դրանք տասներեքն են):
  • Եվս մեկ հարգանքի տուրք` Բուրեին

    Եվս մեկ հարգանքի տուրք` Բուրեին

    05.11.2013| 11:25
    Հոկեյի ազգային լիգայի պատմության մեջ առաջին անգամ ռուս հոկեյիստին պատկանող մարզաշապիկի համարը հանվեց շրջանառությունից ու ի պահ հանձնվեց պատմությանը: «Վանկուվերում» «10» համարի մարզազգեստն այսուհետ ընդմիշտ ամրակցված է Պավել Բուրեի անվանը, ով իր գերազանց որակների ու հատկապես աներևակայելի արագության համար կրում էր «ռուսական հրթիռ» պատվանունը: Ասենք նաև, որ ընդամենը մեկ տարի առաջ նա տեղ գտավ հյուսիսամերիկյան հոկեյի Պատվո սրահում:
  • Հաղթեց Ջոկովիչը

    Հաղթեց Ջոկովիչը

    05.11.2013| 11:12
    Աշխարհի թիվ երկու թենիսիստ Նովակ Ջոկովիչը փարիզյան տուրի եզրափակիչում 7:5, 7:5 հաշվով հաղթանակի հասավ Դավիդ Ֆեդերերի նկատմամբ ու արժանացավ գլխավոր մրցանակին:
  • Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին

    Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին

    05.11.2013| 11:09
    Նոյեմբերի 8-17-ին Լեհաստանի մայրաքաղաքում Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց ընտրանիները կմասնակցեն աշխարհամասի թիմային առաջնությանը:
  • Նորից Մովսիսյանը

    Նորից Մովսիսյանը

    03.11.2013| 22:45
    Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության տասնհինգերորդ տուրի կենտրոնական հանդիպումում մրցեցին Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Սպարտակը»: Մինչ այս կողմերն ունեին հավասար` երեսունական միավոր ու կիսում էին երկրորդ-երրորդ տեղերը: Երկաթուղայինները վստահ հաղթանակ են տարել 3:1 հաշվով:
  • Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին

    Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին

    03.11.2013| 12:48
    Նոյեմբերի 8-17-ը Լեհաստանի մայրաքաղաքում Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց ընտրանիները կմասնակցեն աշխարհամասի թիմային առաջնությանը:
  • «Բարսելոնը», «Բորուսիան», ՊՍԺ-ն

    «Բարսելոնը», «Բորուսիան», ՊՍԺ-ն

    02.11.2013| 14:54
    Անցած օրը ներքին առաջնություններում հաղթական ավարտ են ունեցել «Բարսելոնի», Դորտմունդի «Բորուսիայի», ՊՍԺ-ի մասնակցությամբ հանդիպումերը:
  • Ռոնալդուն`  հեթ տրիկի  հեղինակ

    Ռոնալդուն` հեթ տրիկի հեղինակ

    01.11.2013| 12:30
    Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների այս անգամվա բավականին համառոտ անդրադարձում նշենք, որ իսպանականում հերթական տուրն առանց պարտության անցան «Բարսելոնը» (արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է «Սելտային») ու Մադրիդի «Ռեալը»` «Սևիլիայի» նկատմամբ 7:3 տպավորիչ առավելությամբ:
  • Հայտնի քսաներեքը

    Հայտնի քսաներեքը

    01.11.2013| 12:28
    ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակին» (2012-2013 թթ. մրցաշրջան) հավակնող ֆուտբոլիստների ցուցակը: Քսաներեք մարզիկ ներառող ցուցակում են Գարեթ Բեյլը (ՈՒելս), Լուիս Սուարեսն ու Էդինսոն Կավանին (ՈՒրուգվայ), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա), Էդեն Ազարը (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Անդրես Ինիեստան, Չավին (Իսպանիա), Ֆիլիպ Լամը, Բաստիան Շվայնշտայգերը, Մեսութ Օզիլը, Մանուել Նոյերը (Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Լիոնել Մեսին (Արգենտինա), Տիագո Սիլվան, Նեյմարը (Բրազիլիա), Անդրեա Պիռլոն (Իտալիա), Ֆրանկ Ռիբերին (Ֆրանսիա), Ռոբին վան Պերսին, Արիեն Ռոբենը (Հոլանդիա), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Յայա Տուրեն (Կոտ դ’Իվուար):